Ընդառաջելով համալսարանականների և երիտասարդ մասնագետների հայալեզու ստեղծարարությանն ու մասնագիտական ​​զարգացմանը նպաստող պահանջարկին, Բոստոնում հայտարարվում է նոր ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը կանցկացվի  մայիսի 28-29-ը NAASR Վարդան Գրեգորյան շենքում:  Միջոցառմանը կմասնակցեն դերասանուհի և պրոդյուսեր Սոնա Թաթոյանը, դոկտոր Քրիստի Ռենդալը (Մինեսոտայի համալսարան, Մանկատո), դոկտոր Լիզա Գուլեսերյանը (Հարվարդի համալսարան) և դոկտոր Խաչիգ Մուրադյանը (Կոլումբիայի համալսարան): Ժողովը ստեղծում է մի միջավայր, որտեղ համալսարանների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները կարող են բացեիբաց քննարկել, քննադատել և ստեղծագործել հայերեն լեզվով: Ակնկալվում է, որ մասնակիցները պետք է ունենան խոսակցական հայերենի (արևելյան կամ արևմտյան) առնվազն բազային ըմբռնում: Ծրագիրը հնարավոր դարձավ Կալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի Հայկական համայնքների դեպարտամենտի դրամաշնորհի շնորհիվ։