Նուբարաշենում կայացավ Բարդալ Ռեյսինգ 2022 ավտո-մոտո մրցաշարը, որը կազմակերպել էր «Ավտոսան» ընկերությունը: OFF ROAD կատեգորիայում հանդես եկան Ջավախքի մասնակիցները. Արսեն Կարապետյանը, Արտյոմ Այվազյանը, Վարդան Թարլամազյանը, Ռուբեն Մինասյանը, Նարեկ Մանասյանը եւ Երվանդ Ասատուրյանը։ Մրցանակային տեղեր չեն զբաղեցրել՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Մրցաշարը ներառում էր Մոտոկրոս, Ավտոռալլի և Ջիփ տրոֆի սպրինտ։ Տարբեր դասերում մրցանակային 3 տեղերի համար մրցակցում էր մոտ 20 մոտոցիկլիստ, այդ թվում՝ նաև 3 երեխա, մոտ 15 ավտոռալլի պիլոտ և մոտ 50 օֆֆրոդ անձնակազմ Հայաստանից և Վրաստանից։

Leave a Reply