20-րդ դարավերջի հայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը, որը տեղի ունեցավ 1992 թվի մայիսի 9-ին։ 

Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատևելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած առաջին պատերազմում։ Գործողությունն ստացավ «Հարսանիք լեռներում» անվանումը։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի այդ ռազմական գործողությունն արմատական բեկում առաջացրեց Արցախյան առաջին ազատամարտում: Այն, հիրավի, մի քանի կարևոր նշանակություն ուներ։ Նախ` պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայրենի բնաշխարհում հայ ժողովրդի ապրելու անկապտելի իրավունքը։ Դրանով նաև ամրապնդվեց հայոց հաղթական ոգին, և Արցախի Հանրապետության անկախությունը դարձավ իրական:

Որքան էլ որ Ադրբեջանը փորձի կեղծ փաստաթղթերով իրեն վերագրել հայկական Շուշին, միևնույն է Շուշին եղել և մնում  է հայկական քաղաք, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվել է բնիկ հայ ազգը։

Leave a Reply