Հայկական մշակույթը ձևավորվել է դեռևս ցեղային միությունների և պետական կազմավորումների ժամանակաշրջանում: Արևմտյան Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ: Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին:

Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ իր դերն ունեցավ Արարատյան թագավորությունը(մ.թ.ա IX-VI դդ.): Ուրարտական մշակույթի առաջընթացը համընկավ պետության հզորացման հետ: Գտածոների մեծ մասը վերաբերվում է Մենուա, Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի արքանների գահակալման ժամանակաշրջաններին: Խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը իր արժանի ավանդն է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում:

Leave a Reply