Երևանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի քաղաքացի, ԱԺ պատգամավոր Միհրան Փրկիչի հեղինակած «Մեր գոյության հետքերը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը անցկացվեց հյուրերով լեցուն դահլիճում, որոնց մեջ էին նաև Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ, մշակույթի գործիչներ, գիտաշխատողներ։ 

Միջոցառման ընթացքում Միհրան Փրկիչը մանրամասն պատմեց գրքի ստեղծման պատմությունը, որն ուղղակիորեն կապված է Արևմտյան Հայաստանում մինչ ցեղասպանությունը և դրանից հետո բնակվող հայերի ճակատագրի հետ։ Ուշագրավ էր այն փաստը, որ հիմա էլ, ծպտյալ հայերը մեծ դժվարությամբ են պահպանում իրենց ազգային և կրոնական ինքնությունը և մնում են անտեսված՝ իրենց տարբեր խնդիրների հետ միասին։ 

Գրքի շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում, վերջում տեղի ունեցավ հարցուպատասխան գրքի հեղինակի և հյուրերի միջև։ 

Շնորհանդեսին ներկա էր և իր մասին պատմեց նաև Արևմտյան Հայաստանից ժամանած  մեկ այլ պատգամավոր՝ Սահակ Մութաֆյանը, որը ևս շուտով կհրատարակի իր գերդաստանի պատմությունը ներկայացնող գիրք: