Ծռատոնի օրը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ սկսվեց անձրևով, բայց դա խոչընդոտ չհանդիսացավ խանդոցիներին խնդությամբ նշել այս տոնը։ Ծռատոնը խանդոցիների համար յուրահատուկ նշանակություն ունի: Ամեն տարի այս օրը գյուղի բնակիչները անկախ տարիքից հավաքվում են Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որն անվանում են «Ծռատոնի վանք»: Երգով, պարով և բարձր տրամադրությամբ տոնախմբությունը ապահովում են գյուղի ավարտական դասարանի աշակերտները։ Տոնին մասնակցելու են գալիս նաև շրջանի տարբեր գյուղերից երիտասարդներ, «աղջիկ տեսնելու են գալիս», – ծիծաղում են մեծահասակները։ Կանանց խոսքով, ծռատոնի օրենքները խախտելուց, հավանական հետևանքներից խուսափել կարելի է պատի կողմը շրջված դեպի հետ գարին նետելով, ընթացքում պետք է ասել՝ «ինչ ծուռ գործ եմ արել շիտկիր»։

 https://www.youtube.com/watch?v=3jivumKUSzA&feature=emb_title

Leave a Reply