Արարողությունը տեղի ունեցավ Մարսելի հայկական եկեղեցու մոտ գնտվող  խաչքարի դիմաց :

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից  Արմենակ Աբրահամյանը:

Այս խաչքարը միակն է ողջ Եվրոպայում եվ խորհրդանշում է Արցախյան առաջին պատերազմի հերոսներին, որոնք Մարսելից բերելով իրենց շունչը այն հավասարեցրին եվ միացրին Արևմտյան Հայաստանի, Արցախի եվ Հայաստանի հոգուն եվ կարողացան կազմակերպել ու մասնակցել եվ տանել մինչեվ վերջ՝ մինչև արցախյան հաղթանակը:

Ես իբրեվ 50 հոգի միայն Շուշիի ազատագրման համար պատրաստած անձ, կարող եմ ասել, որ մենք մեր զորակցությամբ պաշտպանեցինք մեր արժեքները, պահպանելով կարգապահություն եվ դիմադրություն բոլոր պայմաններում  ու ստացանք մեր պտուղը 30 տարի առաջ:

Ինչ կուզեմ ասել ՝ վերադառնանք մեր արժեքներին  մեր արմատներին եվ մեր երեխաներին այնպես պատրաստենք, որ պայքարը անընդհատ շարունակենք, քանի որ դա է մեր ճակատագիրը :

Մեր երեխաները նաև մեր արժեքներն են, որ օգնում են մեզ այդ պայքարը շարունակելու համար: