Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։ Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությանբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։ Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու  և ըստ ամենայնի աջակցելու համար։

Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին։

Leave a Reply