Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումից հայտնում են, որ մայիսի 6-ին Սան Պաուլոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։
Ֆորումն ավարտվեց տեղի Հայկական ակումբում ավելի ընդլայնված կազմով երիտասարդների հետ հանդիպումով։ Տեղում ընտրվեցին Բրազիլիայի Հայոց թեմի համար ՀԵՀԵՄ երիտասարդական խորհուրդ՝ բաղկացած 7 երիտասարդներից, և 3– հոգանոց վերստուգիչ հանձնախումբ: Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված հայկական խաչեր և սրբապատկերներ։