Շվեյցարիայի Ժնևի շրջանի Թղուանե համայնքում, հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայկական կենտրոնի հարևանությամբ կատարվել է «Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը։

«Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։ Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաև հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվեց «Արմենիա» հրապարակը»,- ասված է գրառման մեջ։

 

«Իմ Շուշի». Անդրե

https://www.youtube.com/watch?v=sIbdWa0Rzqk

Leave a Reply