Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի Սուր գավառը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ 2015 թվականին զինված բախումներից հետո  պարետային ժամ հայտարարվեց, սակայն դա չխանգարեց, որպեսզի գավառի  6 թաղամասերը գրեթե ամբողջությամբ ավերվեն։ Այս ավերածության արդյունքում  քանդվել է առնվազն 3569 շինություն։ Դրանց տեղում կառուցվել են բանտային կառույց հիշեցնող տներ։ Դեռևս կանգուն մնացած գրանցված շենքերում «վերականգնման» անվան տակ սկսված աշխատանքները շարունակվում են ավելի քան 6 տարի։ Նշված գործընթացի ընթացքում գողացել են  այդ տների քարերը, որոնք արտացոլում են պատմական տների ճարտարապետական ​​ինքնությունը։ Գողացված քարերի մի մասը վաճառքի է հանվել, մի մասն էլ օգտագործվել տարբեր կառույցներում։ Գրանցված կառույցները վերջին ամիսներին հայտնվել են նաև գանձ որոնողների թիրախում։ Շինարարների հագուստով անհայտ անձինք որոշ տների ներսում ապօրինաբար գանձ են որոնում։

Գաղտնիք չէ, որ պատմական Տիգրանակերտում դեռևս անտիկ ժամանակներից՝ որպես բնիկ ազգ բնակվել են հայերը և իրենց մեծ ներդրումն են ունեցել քաղաքի ճարտարապետության մեջ, ինչպես նաև մշակույթի տարբեր բնագավառներում։ Ցավոք այսօր, բացի Արևմտյան Հայաստանի ղեկավարությունից,  քչերն են հիշում և բարձրաձայնում այդ փաստը։

Leave a Reply