Աշխարհին հայտնի ուրարտական որմնանկարների շուրջ 70% — ը հայտնաբերվել է Էրեբունի ամրոցի տարածքում։ Ներկայումս դրանք պահվում են Էրեբունի թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում և Մոսկվայի Պուշկինի թանգարանում:

Երևանի Էրեբունի ամրոցի տարածքում հայտնաբերված “ուրարտական” (հայկական) որմնանկարներն արմատապես տարբերվում են մյուսներից, դրանք հատուկ խնամք են պահանջում, ուստի դրանց հետ աշխատելը շատ դժվար է։ 

2016 թվականին մի շարք գիտաշխատողների ջանքերով սկսվել է Էրեբունի մոնումենտալ որմնանկարների վերականգնման և վերակառուցման հետազոտական նախագիծը: Վերականգնողական աշխատանքների առաջին փուլն ավարտվել է 2019 թվականի աշնանը, իսկ ընդհանուր նախագիծը կավարտվի 2023 թվականին։«Ներկայումս Հայաստանում Ուրարտուի (Արարատյան թագավորություն) ժամանակաշրջանի որմնանկարների ռեստավրացիայի և կոնսերվացման մասնագետներ չկան։ Որմնանկարները գտնվում են անմխիթար վիճակում և մի քանի տարի անց կարող են պարզապես անհետանալ, եթե չվերականգնենք դրանք»,- ասում է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Leave a Reply