Մի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:

Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):

Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:

Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի՝ թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը: (Հիշեցնենք, որ իսկական քարտեզը 1920 թվականին ընդունված Արևմտյան Հայաստանի քարտեզն է, ոչ թե Խորհրդային Միության՝ 1921 թվին սահմանած քարտեզը,- խմբ․)։

Պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգnւթյnւնը բացահայտ անտեսող ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

 

Leave a Reply