Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (CONIFA) Նիսի քաղաքապետարանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել 2022 թվականի ֆուտբոլի Եվրոպայի գավաթի կազմակերպման համար:

CONIFA-ին տեղեկացվել է կազմկոմիտեի անդամից՝ հղում կատարելով Alpes-Maritimes-ի պրեֆեկտին, որ Նիսի դեպարտամենտների ֆեդերացիան եւ Նիսի քաղաքապետարանը հրաժարվում են մրցաշարի անցկացումից:

CONIFA-ի փոխնախագահ Քրիստոֆ Վենցելն ասել է.  «Չնայած Նիսի քաղաքապետ պարոն Քրիստիան Էստրոզիի գրավոր պարտավորությանը և բազմաթիվ նամակներին ու ուղերձներին, հյուրընկալող ՖԱ-ն և քաղաքապետարանը դեռեւս չեն արձագանքում:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, CONIFA-ն ցանկանում է իր բոլոր գործընկերներին, անդամներին եւ կողմնակիցներին զգուշացնել, որ մրցաշարը լուրջ վտանգի տակ է:

CONIFA-ն խորապես ափսոսում է պատճառված վնասի համար և կդիմի իրավաբանական խորհրդատվության:

Մենք սպասում ենք Նիցցայի քաղաքապետարանի նամակագրությանը և, շարունակելով աշխատել ներգրավված բոլոր կողմերի հետ, ժամանակին մրցույթի ընթացքի վերաբերյալ  կտրամադրենք տեղեկատվություն»:

Leave a Reply