Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է ադրբեջանի նախագահ Ալիևի այն ծիծաղելի հայտարարությանը, nր իբր Զանգեզուրը պատմական Ադրբեջանի մաս է կազմում։

«Ադրբեջանն անnւղղակի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: ՀՀ-ում տիրող վիճակը հնարավորություն է տալիս Ալիևին պատմական ադրբեջանական տարածքներ հայտարարել Զանգեզուրը, Սևանն ու Երևանը:  Գnւցե Ալիևը ի նկատի ունի այն հանգանանքը, որ Զանգեզուրում թուրքերը պատմական պարտnւթյnւ՞ն են կրել Գարեգին Նժդեհից: 

Ինչ վերաբերում մնացածի մասով, ապա կարող եմ ասել, որ Ցարական Ռուսաստանում նույնիսկ ադրբեջանցի ազգությnւն չի եղել: Ադրբեջանցիները կոչվել են թուրք-թաթարներ, իսկ Ադրբեջանցի հասկացությունը առաջացել է ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դարի 1-ին կեսում: Այնպես որ, նույնիսկ շատ մեծ երևակայության դեպքում  Երևանն ու Սևանը ոչ մի կերպ չեն կարող լինել ադրբեջանական տարածքներ: Պատմություն սովորեք»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։

Leave a Reply