Այս տարի հայկական մշակույթը Նիդերլանդներում ներկայացվում է աննախադեպ ձևով։ Հայաստանի պատմության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասունքների և արժեքավոր իրերի ցուցադրությունը նոր լույս կսփռի պատմության խորքից բխող հայկական մշակութային ժառանգության վրա։

Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:Նշենք, որ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ 1660 թվականին հայ հոգևորական և հրատարակիչ Մատթեոս Ծարեցին հիմնել է տպարան: 1666 թվականին հայ հոգևորական Ոսկան Երևանցին տպագրել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագիր հրատարակությունը 5000 օրինակով: Հայ-հոլանդական վաղեմի փոխազդեցության մեկ այլ դրվագ այն է, որ հայ վաճառականները 16-րդ դարում Հոլանդիայում հիմնել են առևտրային տներ: Իսկ Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկը այժմ կոչվում է «Հայկական կամուրջ»։

Leave a Reply