2022 թվի մայիսի 11-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ԱԺ հերթական 20-րդ նիստը, որին մասնակցեցին տասնհինգ պատգամավոր: Քննարկվեցին օրակարգային հարցեր հիմնականում՝ կապված ԱՀՀ ԱԺ-ի ներքին կանոնակարգի աշխատանքների հետ, տեղի ունեցավ մայիսի 28-ի՝ 7-րդ գումարման նիստի ընթացիկ հարցերի քննարկում:ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանն առաջարկեց պատգամավորներին ուղեկցող նամակներ կազմել ԱԺ ընդունած բանաձևերն ու օրինագծերը այլ երկրների պառլամենտներին ուղարկելու և մեր կայքում տեղադրելու համար: Պատգամավոր Պաբլո Թայլանյանը նամակ էր կազմել Արևմտյան Հայաստանի ԱԺ հիմնադրման՝ մայիսի 24-ի (2013) օրվա կապակցությամբ այլ երկրների պառլամենտներին ուղարկելու համար: Որոշվեց նամակի ընդունումը հետաձգել հաջորդ նիստին՝ վերջնական լրացումներից հետո: Նիստի ավարտին, ինչպես միշտ, կազմվեց հաջորդ նիստի օրակարգը: