Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել է Զալցբուրգի համալսարանում կայացած «Մշակույթը կոնֆլիկտում. Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում» մշակութային միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցեր։ Արցախի թեմի առաջնորդը հանդես եկավ ելույթով, որով ներկայացրեց արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ մնացած բազմաթիվ վանքերի, եկեղեցիների, հուշարձանների վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով վերջիններիս ճակատագրի վտանգված լինելու մասին։

Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները և հոգևորական դասի ուրիշ  ներկայացուցիչներ։

Leave a Reply