Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա։ Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Պատմաբանի խոսքով՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս: 

«Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, Արևմտյան Հայաստանի՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն և հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», — ընդգծել է Աշոտ Մելքոնյանը:

«Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն 9-րդ դարում, երբ արաբները վարձել են թուրք վարձկան-զինվորականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զորավար Բուղան, որը 9-րդ դ. կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ ծանր պարտություն կրեց հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թ.) Եսայի Աբու Մուսե իշխանից»,- հավելեց մասնագետը:

Leave a Reply