Ըստ Jnews-ի աղբյուրների՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է ազգությամբ հայ մոտ 30  քաղաքացի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։ Նշենք, որ «Ուկրաինայի հայերի միության» ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ապրում է մոտ 400 հազար հայ։ Չնայած այն հանգամանքին, որ այժմ այնտեղ պատերազմ է, ուկրաինահայերից շատերը չեն լքել երկիրը և ամեն կերպ փորձում են օգնել։ Պատերազմի 76-րդ օրվա դրությամբ Ուկրաինայի հայ համայնքը, ըստ նրա ներկայացուցիչների հաղորդման, հավաքել է ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն, համազգեստ, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ՝ չհաշված տարածաշրջանային հայկական համայնքների օգնությունը։ Ուկրաինային լայնածավալ օգնություն տրամադրվում է առանձին մարզային համայնքների կողմից նույնպես։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը «թշնամուն հակազդելու, խաղաղ բնակչությանը և Ուկրաինայի զինված ուժերին օգնելու գործում նշանակալի ավանդի համար»։

Leave a Reply