Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանային մասնաշենքում «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին:

Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի համերգը: Մայիսի 29-ին տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին:

 

Հովհաննես Երզնկացու (XIII դար) «Այսօր ձայնն հայրական» շարականի մեղեդին է

https://www.youtube.com/watch?v=XgIA8WM6O7s

Leave a Reply