Ազգությամբ հայ Էրոլ Բոստանջըն 42 տարի բացակայելուց հետո այցելելով Տիգրանակերտի Սուր թաղամաս, որտեղ ծնվել և մեծացել է, մեծ հիասթափություն է ապրել` տեսնելով իրենց նախկին տունը ավերակ վիճակում։ Նրա խոսքով՝  նոր կառույցները ոչնչացրել են փողոցների ոգին։ «Այլևս ինձ այստեղ պահելու բան չկա»,- ասել է  Բոստանջըն։

Այս շրջանում դարեր ի վեր միասին ապրում են տարբեր ինքնության ու հավատքի տեր մարդիկ, իսկ հայերը հիմնականում կենտրոնացած էին ժողովրդի կողմից «Գյավուր մահալլեսի» կոչվող թաղամասում, որտեղ ծնվել և մեծացել է Էրոլ Բոստանջըն;

Բացատրելով իր կարոտն ու զգացումները՝ Բոստանջըն  քաղաքում տիրող վիճակի վերաբերյալ իր խոսքն այսպես ամփոփեց․ «Հին  Սուրից ոչ մի թիզ չի մնացել, բոլոր տները քանդվել են։ Այստեղ չեմ կարողանում շնչել»։

Leave a Reply