Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում հնչեցրած մեղադրանքները համարում են «անհիմն: «Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի առաջադրած անհիմն մեղադրանքները, ներառյալ իրականությունից հեռու պնդումները հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորովին անկեղծ չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ասել է Աբդուլաեւան։ Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների տրամադրումը «հումանիտար ժեստ» չէ, դա Երեւանի պարտավորությունն էր 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակում։ Այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանում ականների զոհ է դարձել 219 մարդ, եւ նրանք հիմնականում քաղաքացիական անձինք են»,- ասել է Աբդուլաեւան։ Ինչ վերաբերում է  կալանավորված հայերին չվերադարձնելու մեղադրանքներին, ապա Բաքուն նրանց համարում է դիվերսանտներ, որոնք Ադրբեջանի տարածք են ուղարկվել պատերազմի ավարտից հետո։ 

«Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում հանուն խաղաղության գործելու Հայաստանի պատրաստակամությունը»,- ասել է Աբդուլաեւան։

Leave a Reply