Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեցին Հայոց պատմության և Հայերի ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութեր՝ ազդագրեր, թռուցիկներ, գրքեր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ Ուրուգվայը մեծ նշանակություն ունի Հայ ժողովրդի համար քանի, որ այն առաջին պետությունն էր մեր ժամանակակից ժամանակաշրջանում, որ ցանկացել է ճանաչել Հայերի ցեղասպանությունը 1965 Թվականի Ապրիլի 24-ին: Այսպես.

Հոդված 1.

Հաջորդ ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայ նահատակների հիշատակի օր»՝ ի հարգանք 1915 թվականին սպանված այս ազգի ներկայացուցիչների։

«Ուրուգվայի հայ համայնքի կողմից մեզ փոխանցված այս բոլոր նյութերը մեծ նշանակություն ունեն մեր թանգարանի համար»,- ասաց թանգարանի տնօրենը:

Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը նշեց, որ  ուրախ է   Ուրուգվայում բնակվող հայերի անունից կարևոր նյութերը փոխանցել թանգարանին:  «Ուրուգվայը փոքր երկիր է, բայց ունի մեծ հայկական համայնք, որը շատ ակտիվ է և կարողացել է գերազանց ինտեգրվել Ուրուգվայի  հասարակությանը: Այս տարին շատ կարևոր է Հայաստանի և Ուրուգվայի համար, քանի որ մայիսի 27-ին նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը»,- ասաց դեսպանը:

 

 

 

 

Leave a Reply