ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Pays d ‘Aix տարածաշրջանի Hay’ s Club ասոցիացիայի նախագահ, տիկին Միշել Տէր Գևորգյանի նախաձեռնութեամբ  Ֆրանսիայում Արցախի Ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ պարոն Հովհաննես Գևորգյանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, որից հետո մասնակիցների հետ տեղի են ունեցել քննարկումներ: Հատկանշական է քաղաքապետ Սոֆի Ժոիսանի ներկայությունը, ով իր խոսքով բացեց համաժողովը՝ ընդգծելով, որ Էքս-ան-Պրովանս քաղաքն ի սկզբանե աջակցել է պատերազմի զոհ դարձած քաղաքացիական բնակչությանը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Բուշ դյու Ռոն քաղաքի սենատոր տիկին Բրիջիթ Դևեզային, ով երկարատև առաքելությունից հետո նոր էր վերադարձել Երևանից։

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ, արցախյան առաջին պատերազմի վետերան Արմենակ Աբրամյանը, ով Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Արցախում էր՝ միջամտեց  որպեսզի հիշեցնի Արևմտյան Հայաստանի նկատմամբ արցախահայության իրավունքների մասին և հստակեցրեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքի տեղահանված ընտանիքները դիմել են Արևմտյան Հայաստանի կառավարությանը՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու խնդրանքով:

Այս խնդրանքը ընթացքի մեջ է․

Leave a Reply