Թուրքական գնդակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել, մեկ երեխա էլ վիրավորվել Հալեպի (Սիրիա) հյուսիսում գտնվող Նուբլի բնակավայրում։ Այս մասին Twitter-ում հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Տղաները անասուններ էին արածեցնում, երբ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին:

«Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում խաղաղ բնակիչների շարունակական ջարդերը, ըստ երևույթին, չեն ազդել Թուրքիային F-16-ներ վաճառելու ԱՄՆ-ի հավանական որոշման վրա», — նշում է Սնելը: