Վերջերս Վանա լճում ջրերի ցամաքելու պատճառով սկսել են ի հայտ գալ բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Լճի 4 մեծ կղզիներից մեկում՝ Կտուց կղզում, որն իր վանքի և բնության շնորհիվ բազմաթիվ այցելուների է գրավում, ի հայտ է եկել կղզին ցամաքի հետ կապող 1 կիլոմետրանոց ճանապարհի մեծ մասը։ 

Հին ժամանակներում Կտուցը թերակղզի է եղել, որի ճանապարհն էլ հենց բացահայտվել է ջրերի ցամաքման հետևանքով։ Կտուց տանող ճանապարհը ժամանակի ընթացքում ջրի տակն է անցել։ Քանի որ 2021 թ․ եղանակի տաքացման հետևանքով Վանա լճի ջրի մակարդակն իջել է, նախկինում գոյություն ունեցած ճանապարհն ավելի հստակ է երևում։ Վանա լճի ջրի մակարդակը ժամանակ առ ժամանակ բարձրանում կամ իջնում է։ Վերևից արված լուսանկարներից երևում է, որ այդ ճանապարհը կառուցվել էր քարերի միջոցով, և որ ժամանակի ընթացքում գրանցված էրոզիայի շնորհիվ  ճանապարհի միայն գլխավոր քարերն էին մնացել։