Արևելյան Հեմփթոնի J. Mackey պատկերասրահը ուրախ է ներկայացնել «Արթուր Փինաջյանի արվեստը» խորագրով ցուցահանդեսը։
Փինաջյանը (1914-1999), ով Հայերի ցեղասպանությունը վերապրածների որդին է և ծնունդով Նյու Ջերսի նահանգից, աննկուն գեղարվեստական ուժ էր:
Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարի նկարչի նախկինում չտեսնված և հազվագյուտ ստեղծագործությունները, որոնք ճանապարհ են անցել անհայտությունից մինչև հռչակություն: Պատմաբան դոկտոր Ուիլյամ Ինես Հոմերը Փինաջյանին “ստեղծագործական ուժ” է անվանել, ով «կարող է դասվել իր դարաշրջանի լավագույն արվեստագետների շարքին»: Սակայն, ինչպես շատ արտիստական հանճարներ, Փինաջյանն իր կյանքի ընթացքում երբեք չարժանացավ հասարակության ուշադրությանը:
“Արթուր Փինաջյանի արվեստը” ցուցահանդեսը պարունակում է ավելի քան 30 աշխատանքներ, որոնք ընդգրկում են ավելի քան 40 տարի, ներառյալ այն աշխատանքները, որոնք նախկինում հանրության համար հասանելի չեն եղել: Ցուցահանդեսի համար ընտրվել են և՛ բնապատկերներ, և՛ կերպարային գործեր, որոնք գեղեցիկ են, ազդեցիկ և դինամիկ»: