Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում ընթացքի մեջ են ասֆալտապատման և խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառու ընկերությունը հանդիսանում է «Քարավան» ՍՊԸ-ն։ 

Այս պահի դրությամբ ճանապարհի բոլոր հատվածներում հողային աշխատանքներն ավարտվել են և ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ են իրականացվում, որոնք, կախված եղանակային պայմաններից, պետք է ավարտին հասցվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։ Երկրորդ փուլում նախատեսվում է ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհը։ Գործընթացը կախված է Մոխրաթաղում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և նոր ջրագծերի անցկացման հետ, շինաշխատանքները ավարտելուց հետո ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն։