Վերջին տարիներին Արևմտյան Հայաստանի Վան նահանգում  տեղումների և գոլորշիացման նվազման պատճառով Վանա լճի մակարդակը նկատելիորեն իջել է։

Փորձագետները հայտնում են, որ լճի ջուրն սկսել է նվազել երկար տարիներ ի վեր,  լճափի ջրային փոքր տարածքները, որոնք առկա էին 50 տարի առաջ, այսօր ցամաքել են, իսկ Վանա լճի քարտեզը մասամբ փոխվել է։ Նրանց խոսքով՝ թեև այս տարի բավական տեղումնառատ էր, այնուամենայնիվ Վանա լճի ջրի մակարդակը էապես չի բարձրացել։

1970-ականներին քարտեզի վրա ջրային տարածքներ նշվող հատվածները այսօր ամբողջովին վերածվել են ցամաքի։ Երբ համեմատում ենք անցյալի և ներկայի արբանյակային պատկերները, տեսնում ենք, որ ստորջրյա քարքարոտ տարածքները դուրս են եկել ափեզր։ Սա վկայում է այն մասին, որ Վանա լճի ձևը մասամբ փոխվել է։