Մայիսին 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հայ և վրաց ազգերի դարավոր բարեկամությունը հավերժացնող խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում են վիրահայոց Թեմի ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ հայ եկեղեցու բակում խաչքարը կանգնեցվեց թբիլիսահայ Մխիթարյան ընտանիքի կողմից: