Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Բաշբուկ գավառում հայտնաբերվել է երկաթի դարաշրջանին պատկանող ստորգետնյա կառույց։ Ենթադրվում է, որ սրահը, որտեղ հայտնաբերվել է ասորական ոճով աստվածների պատկերներով պատի նկար, օգտագործվել է մ.թ.ա. առաջին հազարամյակում։

Նկարում պատկերված 8 աստվածներից 4-ի իսկությունը չի հաջողվել պարզել։ Մյուս աստվածները նկարագրված են արամերեն գրերով։

Քաղաքացիները պահանջում են, որ հայտնաբերված սրահը հնարավորինս շուտ բացվի այցելության համար։