Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։  

Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

60 կգ քաշային կարգում ևս հաղթանակը Հայաստանի հավաքականինն է։ 17-ամյա Արման Մրտեյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը՝ այս անգամ մրցելով արդեն մեծահասակների մրցաշարում։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։

Հիշեցնենք` բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 27 երկրների մարզիկներ, մեկնարկել է մայիսի 7-ին։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ մարզիկներին և ցանկանում նրանց նոր հաղթանակներ։

 

Հայ ժողովրդական «Հանդերի լալա յարս» երգն է

https://www.youtube.com/watch?v=Oj60iNu0X9s