Արևմտյան Հայաստանի Սղերթ նահանգի Թաշբաշը քարանձավը և կողքին գտնվող Դելիքլի Թաշ կոչվով ժայռը գտնվում են Բոտան կիրճի վերին հատվածում և իրենց բնական գեղեցկությամբ գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը։
Հայտնի է, որ քարանձավը ժամանակին որպես ապաստան է ծառայել։ Փոքրիկ լուսանցքի շնորհիվ քարանձավի երկու հատվածների միջև անցումն իրականացվում է ներսից՝ առանց դուրս գալու անհրաժեշտության։
Քարանձավի անմիջապես կողքին կա մի մեծ ժայռ, որին ժողովուրդն անվանում է «թռիչքի քար»: Քարն այդպես է կոչվում, քանի որ այստեղ այցելող երիտասարդները ցատկում են մի ժայռից մյուսը՝ ապացուցելու իրենց քաջությունը:
Քարանձավը, որը 350 մետր բարձրությունից նայում է Բոտան գետին, ձևավորվել է զառիթափ կրաքարերից՝ վաղնջական ժամանակներում, դեռևս մեր թվարկությունից առաջ։
Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի այս տեսարժան վայրը կարող է դառնալ նաև ձեր այցելության և հաճույքի վայրերից մեկը։