Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքի համանուն թաղամասում ավարտվել են Խարբերդի ամրոցի և միջնաբերդի պեղումները։ Կատարված ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են խեցեղենի, խոհանոցային սպասքի բեկորներ և որոշ այլ առարկաներ։ Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմվել է հաշվետվություն։
Հայտնի է, որ Խարբերդում մարդիկ սկսել են բնակվել ուրարտական ժամանակշրջանից՝ սկսած մ.թ.ա. 8-րդ դարից, սակայն հնագիտական պեղումներից պարզ է դարձել, որ Խարբերդի պատմությունը գալիս է ավելի վաղ ժամանակներից, որտեղ կենցաղային մշակույթի արմատները հասնում են մ.թ.ա. III հազարամյակ։
Հայ ժողովրդական «Հով արեք, սարեր ջան» երգն է