Մայիսի 18-ին Ախալքալաքում՝ Խաս Բախչա քաղաքային զբոսայգում, նշվեց Ազգային տարազի օրը։

Տոնակատարությանը մասնակցում էին Ախալքալաքից երկու պարախումբ՝ «Մուրջին» և «Ջավախքը»։ Առօրյայում ընդունված չէ կրել ազգային հագուստ կամ հայկական տարազ, քանի որ Ախալքալաքում կարծում են, որ տարազն ավելի բեմական հագուստ է։

Այս օրը Ախալքալաքում նշվում է արդեն մի քանի տարի։

«Այդ օրը քաղաքին ոչ միայն ներկայացանք ազգային հագուստով, այլև դա տոնախմբություն էր՝ վրացական ու հայկական պարերի տեսքով: Մինչ այդ բոլոր հրավիրվածներին առաջարկեցինք գալ ազգային հագուստով, լինել ոչ թե պարզապես հանդիսատես, այլ այս օրվա մասնակիցը: Դա հաճույք է՝ ուղղակի միասին այս հագուստով դուրս գալը: Դա նման է հարգանքի տուրք մատուցելու մեր նախնիներին, ովքեր կրել են նման հագուստ»,- ասաց «Մուրջի» պարային համույթի ղեկավար Գիորգի Մետրևելին: