1894-ին Oսմանյան սուլթան II Աբդուլհամիդից սկսած,  այնուհետև 1915 թվականին  Միություն և առաջադիմություն կոմիտեի կողմից շարունակվող հայերի ցեղասպանությունը, որը մի ծրագիր էր՝ բնաջնջելու ոչ մուսուլման ազգերին, 1919 թվականի մայիսի 19-ին  ավարտվեց  Մուստաֆա Քեմալի ակտիվ մասնակցությամբ՝ բոլորիս հայտնի Պոնտոսի ցեղասպանություն կոչվող ծրագրով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Մուստաֆա Քեմալի ճամփորդությունը դեպի Սամսուն   իբր պայքար էր երկրի զավթիչների դեմ՝ ի դեմս սուլթան Վահդետտինի։ Տարիներ անց պարզ դարձավ, որ իրականում  վերոհիշյալ ճանապարհորդությունը Մուստաֆա Քեմալը կատարել է սուլթանի թույլտվությամբ և բրիտանական  անցագրով։ Սամսուն ոտք դնելուն պես նրա առաջին գործը լինում է հանդիպումը Թոփալ Օսմանի և Իփսիզ Ռեջեփի նման ավազակապետերի հետ, որոնց հրաման է տալիս կոտորել պոնտոսցիներին՝ Կոստանդնուպոլսից իր հետ բերած 34 սպաների հետ միասին։

1911-1919 թվականներին, պետության կողմից համակարգված այս  քաղաքականության հետևանքով 150.000 պոնտոսի հույն սպանվեց։ 1919-1923 թվականներին սպանված պոնտոսցիների թիվը հասել է 350 հազարի։ Սևծովյան տարածաշրջանի ամենահին ժողովուրդներից մեկը գրեթե ամբողջությամբ ջնջվեց աշխարհագրությունից՝ «պետության նոր տերերի» հրամանով իրականացված ջարդի արդյունքում։