Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև մայիսի 21-ը՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել է նաև Հայաստանի և Արցախի 125 թանգարան:

Մայիսի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդեսը: Լուսանկարներում Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի տարածքում գտնվող մեր հրաշալի հուշարձաններն են:

Շնորհավորելով թանգարանների աշխատողներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում նշեց, -«Այս նկարներում մենք փորձում ենք վերագտնել մեր հուշերը, մեր արժեքները, մեր կորսված տարածքները: Լցվենք հույսով ու հավատանք, որ մի օր կվերականգնենք մեր տարածքները՝ իրականացնելով մեծ Հայաստանում ապրելու մեր երազանքը»: