Բաքվի վարչակազմը միջազգային համաժողով է անցկացնում օկուպացված հայկական Շուշիում։ Համաժողովին մասնակցում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը։

ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, մասնակցելով Շուշիի համաժողովին, ՄԱԿ-ին մեղսակից է դարձնում հայկական քաղաքակրթությունն ու հայկական մշակույթը ոչնչացնելու Բաքվի քաղաքականությանը։ Ընդ որում, ՄԱԿ-ի սկզբունքների ու մանդատի խախտմամբ՝ Հայաստանի դեմ 2020-ի ահաբեկչական պատերազմից հետո։

2019 թվականին Հայաստանը մասնակցում էր ՄԱԿ-ի հանդիպմանը, որը կոչվում էր «Հին քաղաքակրթությունների ֆորում»՝ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի և Չինաստանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Այնտեղ Ադրբեջանի մասին խոսք չկար։

Հիշեցնենք, որ Քաղաքակրթությունների դաշինքը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի 59-րդ Գլխավոր ասամբլեայում Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ։