Այս պահին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի եւ այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց  գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:

Գեղամ Ստեփանյանի խոսքով, այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկա. «Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նյեմբերի  9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը եւս կարողանում ենք փաստերով ապացուցել:

https://www.youtube.com/watch?v=h_WLXZNGUlQ