Կոստանդնուպոլսի ՝՝Պատմական թերակղզի՝՝ կոչվող վայրում, հայազգի հանրաճանաչ ճարտարապետ (Միմար) Սինանի կառուցած Այակապը բաղնիքը նախկինում բազմիցս հանվել է վաճառքի, սակայն մինչ օրս գնորդ չի գտնվել։

1582 թվականին Սուլթան Մուրադ III-ի մոր՝ Նուր Բանու Սուլթանի պատվերով  վարպետ ճարտարապետի կողմից կառուցված բաղնիքի (համամ) անխնամ վիճակը մտահոգում է պատմության և մշակույթի սիրահարներին։ Այս գեղեցիկ կառույցը վերջին շրջանում օգտագործվել է որպես  արտադրամաս և պահեստ, ինչպես նաև՝ խանութ։

Հիշեցնենք, որ հայազգի «Մեծ ճարտարապետ Սինան աղան», ինչպես նրան կոչում էին ժամանակակիցները,  օսմանյան ճարտարապետության շրջանի ամենախոշոր ճարտարապետն էր, որին համեմատում էին  Միքելանջելոյի հետ։