Ինչպես վերջերս հայտնել էինք, Ավստրիան պաշտոնապես ճանաչեց ալևիական դավանանքը՝ որպես անկախ հավատք: Ավստրիան ընդունեց, որ ալևիությունը որևէ կրոնի հետ կապ չունի:
Ի՞նչ են մտածում ալևի քաղաքացիները իրենց 13-ամյա պայքարի արդյունքում ձեռք բերված այս նվաճման մասին։
Փիր Սուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) 16-րդ համաժողովին մասնակցած քաղաքացիների պատասխանները մոտավորապես այսպես էին.«Այդ որոշումը շատ կարեւոր զարգացում էր Ալևի համայնքի համար։ Սա նախ մեր երկրում պետք է արվեր, ոչ թե Եվրոպայում։
Ժողովրդավարությունը լուրջ գործընթաց է։ Կարծում ենք մենք էլ կհասնենք հաջողության, քանի որ մեր երկրում ժողովրդավարության համար պայքարը բարձրանում է։ Թուրքիայում ալևիությունը որպես միություն ձևավորվում է արդեն 40 տարի։ Այնուամենայնիվ, պետք է ստեղծվի տնտեսական և ակադեմիական ենթակառուցվածք՝ ավելի առաջ գնալու համար:
Ալևիությունը այս հողերում շուրջ 1500 տարի ավել գոյություն ունի, բայց մենք դարձել ենք մի հասարակություն, որը միշտ ենթարկվել է ուծացման քաղաքականությանը։ Մինչ Եվրոպայում ալևիների ձեռքբերումները շարունակվում են, Թուրքիայում մեզ դեռ անտեսում են։ Նույնիսկ մեր՝ իրավական հարթությունում կրած հաղթանակներին դեռ ընթացք չեն տալիս։
Ալևիությունը հավատք է, ճանապարհ, որը այլ կրոնի հետ կապ չունի։ Մեր հավատքում բոլոր մարդիկ հավասար են։ Հուսով ենք, որ մեր երկրում էլ կհետևեն Ավստրիայի օրինակին»։