Մայիսի 28–ին` ժամը 15։00, Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Տափի բերդում (Գևորգ Մարզպետունու բերդ-ամրոց) կանցկացվի Համայնքի ներուժը փառատոնը: Այն նպատակ ունի՝ հատկապես երիտասարդների շրջանում էլ ավելի վառ պահելու հայկական գեղեցիկ ծեսերն ու ավանդույթները:

Փառատոնի կազմակերպիչները, տեղեկանալով հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նախագծով ստեղծված «Խոսրովի արգելոց» ուղեցույց-գրքույկի շնորհանդեսի մասին, որը նախատեսված էր նույն օրն ու նույն վայրում, սիրով հրավիրել են մեզ` ՀՃՈՒ հիմնադրամին` միանալ իրենց և շնորհանդեսը կազմակերպել փառատոնի շրջանակներում: Ուստի հայտնում ենք ձեզ, որ փառատոնը կսկսվի ժամը 15.00, իսկ շնորհանդեսը` 19.30: 20.00-ին նախատեսվում է «Նեմրա» խմբի համերգը:

https://www.facebook.com/events/1386324448536786/?ref=newsfeed