Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Ցուցադրությանը ներկայացված են պատառիկներ Չարենցի «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Ցուցադրվեց նաև Գևորգ Գրիգորյանի «Չարենցը և Կոմիտասը» կտավը։

Ձեռագրերի մասին տեղեկություններ հաղորդելով՝ բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցն ասաց, որ Չարենցը երբեք չէր հանդիպել Կոմիտասին և առաջին անգամ տեսել է, երբ Կոմիտասի աճյունը մահից ամիսներ անց հասավ Հայաստան: 

Ձեռագիրը Չարենցի բազմաթիվ այլ գործերի հետ միասին հողի տակ պահել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Չարենցի մտերիմ ընկեր Ռեգինա Ղազարյանը: Ստեղծագործությունները հողի տակ են մնացել 17 տարի: Դրանք դուրս են բերվել Կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո: Մի մասը ոչնչացել է և հնարավոր չի եղել վերականգնել, սակայն «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam»  պոեմը բավականին լավ վիճակում է եղել:

 

Nemra (Նեմրա)- Զիմ Խորոտիկ Յար

https://www.youtube.com/watch?v=9sPoDzHR7Ks