Արևմտյան Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ Արևմտյան Հայաստանին են դիմել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնագրավված Շուշի քաղաքից վտարված և անօթևան ու առանց ապրուստի միջոցի մնացած մի շարք մեր հայրենակիցներ: Արևմտյան Հայաստանը դեռևս 2021թվականին օրենք է ընդունել Արցախի կարգավիճակի և Արևմտյան Հայաստանի ու Արցախի  փոխհարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Արցախը Արևմտյան Հայաստանի Նահանգ է՝ լայն ինքնավարությամբ ու իր գործադիր մարմիններով: Շուշիի բնակիչների բողոք նամակները՝ հասցեագրված մեր կառավարությանը և նրանց խնդրանքը՝ այն հասցնել բարձր ատյաններին՝ ինչպիսին Եվրոդատարանն է,  մոտակա օրերին մեր կողմից հաշվի կառնվի և բողոքի վերջնական ձևակերպումից հետո կուղարկվի Եվրոդատարան: Մեր կառվարությունը հավաստիացնում է իր բոլոր քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին, որ նա միշտ հետամուտ է լինելու յուրաքանչյուր հայի և Արևմտյան Հայաստանի  բոլոր քաղաքացիների բողոքներին ու օրինական պահանջներին՝ կապված նրանց իրավունքների ոտնահարման ու բնիկության խնդիրների հետ: Մենք թույլ չենք տա  որևէ պետության, կազմակերպության կամ անհատի ֆիզիկական, բարոյական կամ նյութական վնաս հասցնելու մեր քաղաքացիներին՝ անկախ նրանց կրոնական և էթնիկ պատկանելությունից: