Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Աղբյուրի հավաստմամբ՝ թաղամասը բաղկացած կլինի 145 բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ ️

Այս փուլում շինհարթակում ընթանում են տարբեր՝ հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի տեղադրման աշխատանքներ։ ️

Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։ ️Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։