Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թ. Ապրիլի 2-ին Արեւմտյան Հայաստանի Երզնկա գաւառի Ներքին Բագառիճ գյուղում: 1898-99 թթ. Թեհլիրյաններու բարեկեցիկ ընտանիքը Բագառիճից տեղափոխված է Երզնկա հայաշատ քաղաքը: Սողոմոնն ուսանել է տեղի բողոքական, ապա` Կեդրոնական վարժարանում: 18-ամյա Սողոմոնը 1914 թվականին տեղափոխվել է Սերբիա: 1915 թ. սկիզբն Բալկաններում ապրող մի խումբ հայ երիտասարդների հետ Սողոմոնը գալիս է Թիֆլիս, որտեղ անդամագրվում է զորավար Անդրանիկի հայ կամավորական 1-ին ջոկատին: Նա մասնակցում է Սեպուհի 250 հոգանոց վաշտի կռիվներին։ 1915 թ. հունիսին Թեհլիրյանը հայ կամավորների հետ մտնում է Վան և ականատես լինում տեղի հայության բռնագաղթին: Նա հազարավոր հայ գաղթականների հետ հասնում է Իգդիր, այնտեղից էլ՝ Երևան: 1916 թ. Սողոմոնը գալիս է Երզնկա, որն այդ ժամանակ գրավված էր ռուսական զորքերի կողմից, այն հավատով, որ կգտնի իր ընտանիքի կորցրած անդամներին: Սակայն 85 հոգանոց գերդաստանից փրկվել էր միայն նրա ավագ եղբոր` Միսաքի դուստրը։

Վրեժխնդրությամբ լցված Թեհլիրյանը 1921թ. մարտի 15-ին Բեռլինում գնդակահարեց Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 

Հայ վրիժառուն ձերբակալվում է գերմանական ոստիկանության կողմից: Բերված փաստերի ու վկայությունների արդյունքում 1921թ. հունիսի 3-ին Բեռլինում գերմանական դատարանը արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին:

Հայ ազգի նվիրյալ զավակը մահացել է 1960թ. մայիսի 23-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում: