Մայիսի 22-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների` Արցախի պատմությանը նվիրված համերգը:
Միջոցառմանը կենտրոնի սաները ներկայացրել են հայրենասիրական կատարումներ, ազգային պարեր և հանդես եկել ասմունքով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանը նշել է, որ միջոցառման նպատակը մեկն էր` ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել Արցախի պատմությունը:
Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար անձինք, մշակութասեր հանրությունը:
Հայ ժողովրդական միջնադարյան «Կռունկ» տաղն է
https://www.youtube.com/watch?v=quETULeodwg