Թուրքիան մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Այս մասին հայտնել է Եգիպտոսի վերլուծական կենտրոններից մեկի հայտնի փորձագետ Ռամի Զուհուդին:

«Մենք շատ բան ենք կորցրել Օսմանյան կայսրության ժամանակ և չենք ցանկանում, որ Օսմանյան կայսրությունը վերակենդանանա»,-ասել է նա: Ըստ նրա՝ Թուրքիան մինչ այժմ համագործակցում է այնպիսի ահաբեկչական կառույցների հետ, ինչպիսիք են «Ջաբաթ 

ան Նուսրան», «Իսլամական պետությունը»: Նա նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիական ճգնաժամnւմ, վկայում է այն մասին, որ Անկարան ցանկանում է ամբողջ Մերձավոր Արևելքը վերածել իր ազդեցության գոտիի: Նա Թուրքիային մեղադրել է Սիրիայում ապրող տարբեր փոքրամասնությունների նկատմամբ հանցագnրծnւթյnւն իրականացնելու մեջ: 

«Սա, անշուշտ, հանցագnրծnւթյnւն է և փորձ՝ տարածաշրջանի ժողովրդագրությունը փոխելու: Նրանք փորձում են Սիրիայի հյուսիսը թուրքացնել: Անկախ այս հարցում արաբական երկրների հայտարարած դիրքորոշումներից, այս տարածաշրջանում թուրքական էքսպանսիան մեծ վտանգ է: Ընդ որում Թուրքիայի թիրախը միայն Սիրիան չէ: Արաբական աշխարհը երբեք Էրդողանին թույլ չի տա ստեղծել Օսմանյան կայսրություն»,-ասել է վերլուծաբան: