Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օզնի գյուղում «ԱրՄաթի» հիմնման ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։

Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, հավելյալ տնտեսական ակտիվությունն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ: